Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ այս տարվա հունիսին Իրանում նավթի արդյունահանման ծավալը կտրուկ անկում է ապրել՝ կազմելով վերջին 20 տարիների համար նվազագույն ցուցանիշը:
Թերթի տվյալներով՝ հունիսին նավթի օրական միջին արդյունահանումնը ընկել է մինչև 3.2 միլիոն բարելի, ինչպես որ 1992 թվականին էր: 2011 թվականին Իրանը միջին հաշվարկով օրական արդյունահանում էր 3.7 միլիոն բարել, իսկ 2000-ական թվականներին այդ ցուցանիշը կազմել է 4.2 միլիոն բարել:
Ակնկալվում է, որ արդեն հուլիսին նավթի օրական արդյունահանումը Իրանում կնվազի մինչև 1.1-1.3 միլիոն բարելի:











































