«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարեց, որ իտալական ակումբները չեն կարող պայքարել առաջատար այլ առաջնությունների թիմերի հետ՝ Եվրոպական ֆուտբոլի հզոր խաղացողների տրանսֆերները ձեռք բերելու գործում։
«Ավելի վաղ այդպես լինում էր, բայց հիմա իտալական ակումբները չեն կարող ձեռք բերել հզոր խաղացողների։ Որոշ խաղացողներ տրանսֆերային բարձր արժեքով ու բարձր աշխատավարձով անհասանելի են «Յուվենթուս»-ին, «Միլան»-ին և «Ինտեր»-ին։
20 տարի առաջ մենք ավելի շատ փող ունեինք, քան «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն, բայց հիմա մենք չունենք նրանց միջոցների նույնիսկ կեսը։ Իտալիան փոխվել է, փոխվել է նաև նրա տնտեսությունը։ Այդ խնդրի առաջ կանգնած է ոչ միայն «Միլան»-ը, այլև ողջ Իտալիան»,- հայտարարեց Գալիանին:









































