Գերմանիայի Սահմանադրական դատարանում շտապ միջնորդությամբ սկսվում են Բեռլինի հակաճգնաժամային միջոցառումների վավերացումը դադարեցնելու պահանջով հայցի լսումները:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, մի խումբ քաղաքական գործիչների և տնտեսագետների կողմից համատեղ բողոքի էությունն այն է, որ ֆիկսալ պակտը և Եվրոպական կայունացման հիմնադրամը հակասում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներին:
Հունիսին Բունդեստագը հավանություն էր տվել ԵՄ բյուջետային պակտին Գերմանիայի անդամակցությանը, սակայն երկրի նախագահ Յոահիմ Գաուկը հայտարարել է, որ չի ստորագրի փաստաթուղթը, մինչև որ Սահմանադրական դատարանը չհաստատի դրա օրինականությունը:











































