Այս գիշեր ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի հարավում ՀԱՄԱՍ-ի երկու օբյեկտների:
Ինչպես հաղորդում է MIGnews-ը, նման ձևով Իսրայելը պատասխանել է Յադ Մորդեխայ խաչմերուկի և դրան կից գտնվող առևտրի կենտրոնի վրա հասցված հարվածին: Կրակն իրականցվել է հրազենից: Դա հակամարտության պատմության մեջ առաջին դեպքն է: Միջադեպի արդյունքում տուժածներ չեն եղել:
Պարզվել է, որ գնդակոծությունն իրականցվել է Գազայի սահմանից, սակայն որևէ ապացույց չկա, որ այն իրականացվել է պաղեստինյան անկլավի ներսից:








































