Ռուս ու ամերիկացի զինծառայողները կանցկացնեն մի շարք համատեղ զորավարժություններ ինչպես ցամաքային ստորաբաժանումների համագործակցության, այնպես էլ ռազմածովային ուժերի գործողություններրի մշակման շուրջ, որոնք մասնակցել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ ղեկավար Նիկոլայ Մակարովը, որը ներկայումս այցով գտնվում է ԱՄՆ-ում:
«Հուլիսի վերջին կանցկացվեն ուսումնամեթոդական միջոցառումներ 2013 թ. նախատեսված «Ատլս Վիժիոն» զորավարժությունների նախապատրաստման շրջանակում»,- ասել է Մակարովը:
«Նախատեսվում է նաև անցկացնել մի շարք միջոցառումներ նավատորմում»,- նկատել է նա` չմանրամասնելով այդ զորավարժությունների հստակ օրը:
«Մենք փաստացի ամեն տարի անցկացնում ենք համատեղ զորավարժություններ ու վարժանքներ: Օրինակ` այս տարվա օգոստոսին նախատեսված է զորավարժություն, որի նպատակը ռազմաօդային ուժերի փոխազդեցության կանոններն են այն դեպքում, եթե ահաբեկիչները գրավեն օդանավը»,- ասել է նա:
Առաջին զորավարժությունները Հեռավոր Արևելքում տեղի են ունեցել անցած տարի:











































