РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիան դեռ չի դիմել Ռուսաստանին՝ Սիրիայի կողմից կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ որևէ տվյալ տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին.
«Թուրք պաշտոնատար անձինք ինձ ասացին, որ ինքնաթիռի թռիչքին հետևել են ռադարները: Ինձ մոտ այնպիսի տեղեկատվություն չկա, որ թուրքական կողմը Ռուսաստանին դիմած լինի տվյալների ստացման համար: Տեսանելի ապագայում կարող են տեղի ունենալ ռուս-թուրքական բարձր մակարդակի շփումներ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն օժտված է թուրքական ինքնաթիռի կործանման իրավիճակի օբյեկտիվ դիտարկման տվյալներով, և պատրաստ է դրանք հատկացնել թուրքական կողմին:









































