Երկու շաբաթ անց այն բանից, երբ Քեթի Հոլմսը ամուսնալուծության հայց էր ներկայացրել Թոմ Քրուզի դեմ, զույգը համաձայնության է եկել, որ Սուրին պետք է մշտապես մնա մոր հետ` Նյու Յորքում:
Ինչպես հաղորդում է People ամսագիրը, Սուրիի խնամակալության հարցը այն հիմնական խնդիրն էր, որը պետք է քննարկվեր ամուսնալուծության գործընթացում:
Քրուզի և Հոլմսի իրավաբանները չեն հստակեցրել, թե ուրիշ ինչ համաձայնությունների է եկել զույգը:
Քեթիի իրավաբանն ասել է` դերասանուհին երջանիկ է, որ կարող է նոր կյանք սկսել, և Քրուզի իրավաբաններին շնորհակալություն է հայտնել պրոֆեսիոնալիզմի համար:







































