ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կտեղեկացնի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ հանդիպման մանրամասների մասին: Ինչպես հաղորդում է RBK-ն, այսպիսի հայտարարությամբ է այսօր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
«Կսպասենք և կտեսնենք, թե ինչ Անանը կհայտնի Անվտանգության խորհրդին»,- ասել է Վենտրելը՝ որևէ գնահատական չտալով հատուկ բանագնացի հանդիպմանը:
Ավելի վաղ՝ հուլիսի 9-ին, Անանը հայտնել էր, որ «շատ կառուցողական բանակցություններ է վարել» Ասադի հետ:








































