Թուրքիան պատրաստվում է ինքնուրույն ռազմական օդանավեր արտադրել:
Կառավարությունն արդեն 20 միլիոն դոլար գումար է հատկացրել օդանավերի «կոնցեպտուալ դիզայնը» ստեղծելու համար: Այդ աշխատանքները հավանաբար տևելու են 2 տարի:
Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունելը նշել է, որ օդանավի ստեղծումը կարող է արվել ինչ-որ երկրի հետ` օրինակ բերելով Հարավային Կորեան:
Փորձագետները, սակայն, պնդում են, որ Սեուլը լիարժեք համագործակցության պատրաստ չէ: Փոխարենը նշվում են Բրազիլիան, Իտալիան և եվրոպական մի քանի այլ տերություններ,տեղեկացնում է 1news.az-ը:







































