«Ինտեր»-ի նոր գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին պատրաստ է հրաժարվել հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի ծառայություններից: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, բնականաբար, մեծ գումար կպահանջվի. միլանյան ակումբի ղեկավարներն այդ գումարը կուղղեն թիմը հզորացնելու նպատակին:
Սնեյդերի իրավունքները ցանկանում է ձեռք բերել «Անժի»-ն: Նրա հետ արդեն խոսել են նախկին խաղընկեր Սամուել Էտո’Օն և ակումբի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը:
«Անժի»-ի սեփականատեր Սուլեյման Քերիմովը պատրաստ է 28-ամյա հոլանդացու տրանսֆերի դիմաց վճարել 25 մլն եվրո:
Հոլանդական պարբերականները տեղեկացնում են, որ Մախաչկալայի ակումբում Սնեյդերին առաջարկում են 15 մլն տարեկան աշխատավարձ:





































