Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը այսօր վավերացրել է Խորվաթիայի` Եվրամիությանը անդամակցելու պայմանագիրը: Փաստաթղթերի տակ նա իր ստորագրությունը դրել է Խորվաթիայի նախագահ Իվո Իոսիպովիչի ներկայությամբ, որը կարճատև աշխատանքային այցով Ավստրիայում է:
Ֆիշերը հույս է հայտնել, որ Խորվաթիայի անդամակցությունը Եվրամիությանը կօգնի կայունացնել իրավիճակը Բալկաններում: Իր հերթին Խորվաթիայի նախագահը հույս է հայտնել, որ վավերացման գործընթացը բարեհաջող կավարտվի նաև Եվրամիության մյուս երկրներում, այդ թվում` Սլովենիայում:
Նրա կարծիքով` Լյուբլյանան չի արգելափակի Խորվաթիայի մուտքը ԵՄ` չնայած այն բանին, որ կողմերի միջև նախկինի պես պահպանվում են տարաձայնությունները Լյուբլյանայի բանկից ավանդները խորվաթներին վերադարձնելու հարցում: Բանկը դարձել է Նոր լյուբլյանական բանկ և չի շտապում նախկին ավանդատուներին վճարել:
Խորվաթական կողմի տվյալներով` Ավստրիան դարձավ Խորվաթիայի անդամակցությունը վավերացրած ԵՄ անդամ 11-րդ երկիրը. անցած շաբաթ Խորվաթիայի անդամակցությունը վավերացրել էր Ռումինիան:










































