Wednesday, 10 06 2026
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում

Մանկապարտեզը ջեռուցվում է արևային էներգիայով

Քաջարանի համայնքային մանկապարտեզում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացված «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել է ուրբաթ Քաջարան ժամանած ՄԱԿ-ի համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

Ծրագրի ընդհանուր արժեքը 25 մլն 700 հազար դրամ է, որից 17 մլն 500 հազարը տրամադրել է Քաջարանի քաղաքապետարանը: Էներգախնայողության և արևային ջրատաքացուցիչներով տաք ջրամատակարարման համակարգի ներդրման նպատակով շենքի տանիքին տեղակայվել են 16 քմ մակերեսով արևային ջրատաքացուցիչ կոլեկտորներ:

Արևային էներգիայով ստացված տաք ջուրը պահեստավորվում է 700 լ տարողությամբ կուտակիչ բաքում: Համակարգը թույլ է տալիս ստանալ տարեկան մոտ 16 200 կՎտ/ժ ջերմային էներգիա կամ աշխատանքային օրերին մոտ 1խմ:

Նախ նորոգվել է շենքը, փայտյա մաշված պատուհաններն ու դռները փոխարինվել են առավել բարձր ջերմամեկուսիչ հատկություններով օժտված էներգախնայող դռներով ու պատուհաններով։ Մանկապարտեզ հաճախող թվով 116 երեխաները հնարավորություն ստացան օգտվելու տաք ջրից։

Բացի սրանից մանկապարտեզում բնական գազի օգտագործման ծավալները նվազել է 20 տոկոսով։Տիկին դեսպանը շրջեց մանկապարտեզում, անձամբ ստուգելով ամեն ինչ՝ սկսած տաք ջրի առկայությունից։

«Քաջարանը Սյունիքի միակ համայնքը չէ, որտեղ ծրագրեր ենք իրականացնում: Էներգախնայողության ծրագիր իրականացրել ենք նաև Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ դպրոցում, Մեղրիում աջակցում ենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, Գորիսի և Կապանի անտառտնտեսություններում անտառվերականգնման աշխատանքներին են աջակցում:

Համոզված եմ, որ առաջիկայում նոր ծրագրեր կիրականացնենք Սյունիքում, քանի որ այստեղ կատարվող աշխատանքներին մեզ աջակցում են ե’ւ բնակիչները, ե’ւ մարզային ու տեղական իշխանությունները», – պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Դ.Գերչևան:

Վերջինս եղավ նաև Քաջարանի արհեստագործական քոլեջում։ Այստեղ ևս էներգախնայողության ծրագիր է իրականացվելու։

Իսկ Քաջարանի համար 1 դպրոցում տիկին դեսպանը ծանոթացավ այստեղ բացված էկոլոգիայի առաջին լաբորատորիային։ Մայրաքաղաքից ժամանած հյուրերին, Սյունիքի մարզային ու Քաջարանի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին վերջում ողջունեցին մանկապարտեզի սաները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում