«ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը տեղափոխվել Է կուսակցության Կենտրոն կառույցի տարածք: Կուսակցության փոխնախագահներն ու բոլոր մյուս պատասխանատուները հանգրվանել են «Երևան-նախագիծ ինստիտուտի» շենքում գտնվող կառույցում»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Իսկ այս օրերին բուռն շինարարություն Է ընթանում կենտրոնական մասնաշենքում: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հրդեհվել Էր այդ շենքի տանիքը: Հրդեհը մարելու համար հրշեջների բաց թողած ջուրը վնասել Էր շենքի պատերը, հատակն ու կտուրը: Եվ այժմ կուսակցությունը կապիտալ վերանորոգում է իրականացնում հին շենքի 3 հարկերում:
Բացի այդ, շենքի հարևանությամբ կառուցվում Է նաև կուսակցության նոր մասնաշենքը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմագանովի փոխանցմամբ` կուսակցության գրասենյակի շինարարական աշխատանքները կավարտվեն աշնանը: Իսկ մինչ այդ ՀՀԿ-ն որտե՞ղ Է անցկացնելու գործադիր մարմնի կամ խորհրդի նիստերը: Է. Շարմագանովն ասաց, թե դրանք կանցկացվեն կուսակցության բազմաթիվ գրասենյակներից մեկում»:












































