«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է Եվրոպայում, համատեղելու է հաճելին և օգտակարը:
«Ինչպես հայտնի է, արձակուրդում գտնվող վարչապետն իր արձակուրդի առաջին օրերը պետք է պրոֆիլակտիկ բուժզննում անցներ եվրոպական կլինիկաներից մեկում, ապա հանգիստը շարունակեր ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Այսպես, Եվրոպայում գտնվելու օրերին նա մասնակցելու է նաև իր եվրոպացի գործընկերներից մեկի որդու հարսանյաց արարողությանը: Ենթադրվում է, որ այդ հարսանիքին մասնակցելու է Եվրոպական միության ողջ էլիտան»:








































