ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե արդյոք ինքը համոզվա՞ծ Է, որ օրերս ձերբակալված Անդրանիկ Երեմյանն է սպանել իր եղբորը՝ Արկադի Գևորգյանին:
«Ես չեմ ճանաչում ոչ ոքի, նրանց հետ շփում չեմ ունեցել: Ոչինչ չեմ կարող ասել: Ուղղակի հետևում եմ այդ գործընթացին և կարող եմ ասել, որ ոստիկանությունը պետք է համոզված լինի, քանի որ քննությունը իրենք են տանում»,-նշել է պատգամավորը:
Իսկ ինչպես ստացվեց, որ հենց այս շրջանում հայտնաբերվեց 9 տարի հետախուզման մեջ գտնվող հանցագործը: «Ոստիկանությունն իր գործը լավ է անում, քանի որ ութ տարվա ընթացքում չհայտնաբերվածին այսօր հայտնաբերել են: Ուրեմն սկսել են լավ աշխատել: Ինչպես տեսնում եք, վերջին ժամանակներում անցյալում չբացահայտված մի շարք գործեր բացահայտվում են: Դա արդեն իսկ խոսում է լավ աշխատանքի մասին»,-ի պատասխան՝ ասել էպատգամավորը, որը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
Հիշեցնենք, որ Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի քրեական հետախուզության վարչության աշխատակիցները Գերմանիայի և Հայաստանի տարածքում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալել են 37-ամյա Անդրանիկ Երեմյանին, որը հետախուզության մեջ է եղել 9 տարի: Հայաստանի ոստիկանությունը Երեմյանին փնտրում էր երեք անձի սպանության համար: Նրան են վերագրվում 2003-ի հունիսի 25-ին Նուբարաշենի խճուում արձակված կրակոցները, որի հետևանքով «ԳԱԶ-3129» մակնիշի մեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը և ուղևորներ՝ ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանն ու Արկադի Գևորգյանը մահացան: Իսկ մեքենայում գտնվող Արկադիի եղբայրը՝ Արտյոմ Գևորգյանը, ստացել Էր ծանր վնասվածքներ: Հավելենք, որ Գևորգյան եղբայրներն Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ոուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ոուբո) եղբորորդիներն են»:








































