2012 թ. առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան է ներմուծվել 6,858 հատ ավտոմեքենա՝ 8 մլրդ 179 մլն դրամ ընդհանուր արժեքով: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2012-ի առաջին 3 ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծված ավտոմեքենաների քանակը նվազել է մոտ 12%-ով:
Այս տարվա առաջին եռամսյակում ներմուծված ավտոմեքենաներից 234-ը (3%-ը) ՌԴ արտադրության են` ընդհանուր 245 մլն դրամ արժեքով:
Ներմուծված ավտոմեքենաների մեծ մասը`3,787 հատը, մինչև 5 հզ. դոլար արժողության մեքենաներն են, 1,591-ը` 5-10 հզ. դոլար արժողության, 437 հատը`10-15 հզ. դոլար արժողության, 476 հատը` 15-30 հզ. դոլար արժողության, իսկ 567 հատը` 30 հզ. դոլարից ավելի արժողության:









































