Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վճարել է իր աշխատակցուհու, ով իր խոսքերըը թարգմանում է անգլերեն, Մեծ Բրիտանիայի հեղինակավոր բուհերից մեկում PhD ստանալու համար:
Ինչպես հաղորդում է WikiLeaks, նրա անունն այն անձանց ցուցակում է, որոնց համալսարանն արդեն աստիճան է շնորհել: Նշենք, որ Ասադի կինը`Ասման, մեծացել է Մեծ Բրիտանիայում:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին WikiLeaks կայքը հայտարարել է սիրիական քաղաքական գործիչների, պաշտոնյաների և գործարարների ավելի քան 2 միլիոն նամակների հրապարակման մասին:
Նշվում է, որ դրանցից 70 հազարը գրված է ռուսերենով:
Մոտ ամիսների ընթացքում ի հայտ կգա Սիրիայի նախագահի ադմինիստրացիայի, ԱԳՆ-ի, Ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների նամակագրությունը: Նամակները ներառում են 2006 թվականի օգոստոսից մինչև այս տարվա մարտ ամսվա ժամանակահատվածը: Նախատեսվում է, որ ընդհանուր առմամբ կհրապարակվի 2.4 միլիոն նամակ:









































