Հֆֆ մամլո ծառայությունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ 2012թ-ի հուլիսի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն`Ֆուտբոլի Ակադեմիայում, եռօրյա սեմինար-պարապմունքով մեկնարկեց մարզչական Բ արտոնագրի հերթական դասընթացը:
Դասընթացին մասնակցող 35 ուսանողների թվում կան ինչպես Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի ակումբները ներկայացնող մարզիչներ, այնպես էլ նորեկներ մարզչական բնագավառում:
Դասընթացը վարում են ՀՖՖ հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը, Աշոտ Ավետիսյանը և Սուրեն Չախալյանը: Դասընթացի տևողությունը 4 ամիս է, այն կավարտվի ս.թ. նոյեմբեր ամսին ավարտական քննություններով:









































