Վրացական «Կվիրիս-պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ Թբիլիսիից արևմուտք ընկած Կսանիի ավանի բանտում պահվող մոտ 700 բանտարկյալներ կոլեկտիվ դիմում են գրել Վրաստանի ժողովրդական պաշտպանին՝ պատմելով անմարդկային պայմանների ու կտտանքների մասին:
Թերթը գրում է, որ դա աննախադեպ նամակ է՝ հաշվի առնելով դիմողների ու թվարկված փաստերի քանակը: Այդ նամակում բանտարկյալները պատմում էին էլեկտրաշոկով կտտանքների, դաժան ծեծի ենթարկվելու և այլ սահմռկեցուցիչ փաստեր մասին: Ներկայումս վրացական բանտերում են գտնվում ավելի քան 24,000 բանտարկյալներ:
Յուրաքանչյուր 100,000 բնակչին բաժին ընկնող բանտարկյալների թվով Վրաստանը Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը: 2010 թվականին վրացական բանտերում մահացել է 142 մարդ, իսկ 2011 թվականին՝ 140 մարդ:











































