Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Մեռյալ կետից» պոկվելու շանսը

Մինչ Հայաստանում ծավալվում են քաղաքացիական և քաղաքական կրքերը «Հարսնաքարի» ողբերգությունից հետո, Լեռնային Ղարաբաղում մոտենում է նախագահի ընտրության քվեարկության օրը, և այդ ընթացքում Ղարաբաղում իրավիճակը կարծես թե բավական հետաքրքրանում է: Դրա դրսևորումներից մեկն էլ ավելի քան 100 ազատամարտիկի ստորագրություն-կոչն էր` ուղղված Սերժ Սարգսյանին, որտեղ նրանք իրենց հիասթափությունն են հայտնում Բակո Սահակյանի կառավարումից` հիշեցնելով նաև, որ Սարգսյանը Սահակյանի առաջին ընտրությանը հանդես է եկել նրան սատարելու դիրքերից:

Ընդ որում, ուշագրավ է, որ ազատամարտիկները հանդես են եկել, այսպես ասած, քաղաքական առումով բավական գրագետ ու չեզոք, ավելի շատ քաղաքացիական և պետականամետ հայտարարությամբ` չխոսելով որևէ թեկնածուի սատարել-չսատարելու անհրաժեշտության մասին, այլ ընդամենը Սերժ Սարգսյանին կոչ անելով Բակո Սահակյանին ետ պահել վարչական ռեսուրսի չարաշահման և այդպիսով` Ղարաբաղում իրական և արդյունավետ կայունությունը վտանգի տակ դնելու քայլերից:

Սա իսկապես նշանակալի քայլ է ղարաբաղյան ընտրությունների համատեքստում, որտեղ հիմնական թեկնածուներ են համարվում գործող նախագահ Բակո Սահակյանն ու պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Վիտալի Բալասանյանը: Խնդիրը այստեղ ընտրությանը որևէ թեկնածուի հաղթանակը չէ, որովհետև տվյալ պարագայում խոսք կարող է լինել ընդհանրապես Ղարաբաղի հաղթանակի կամ պարտության մասին: Ընդ որում, այդ հաղթանակն ու պարտությունը պայմանավորված են ոչ թե ընտրության այս կամ այն արդյունքով, այլ դրա որակով: Եվ այստեղ ամենևին ծեծված ձևակերպումների հարցը չէ:

Բանն այն է, որ վերջին տարիներին Ղարաբաղի Հանրապետությունը զգալիորեն նահանջ է ապրել, այսպես ասած, միջազգային ճանաչման տեսանկյունից: Միջազգային քաղաքականության ինդիկատոր հանդիսացող ոչ կառավարման զեկույցներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկինում առաջ լինելով Ադրբեջանից` ներկայումս Ադրբեջանին է հավասարեցվել իր ներքին ազատության մակարդակով` դիտարկվելով որպես ոչ ազատ պետություն: Թե ինչ կարևոր գործոն է այդ խնդիրը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Ադրբեջանի հետ քաղաքական և քաղաքակրթական մրցակցության համատեքստում, թերևս դժվար է գերագնահատել: Մենք կարող ենք անտեսել միջազգային գնահատականները, ասել, թե դրանք ինչ-ինչ կոնյունկտուրային պահերով են պայմանավորված, բայց միևնույն է` դրանք կան և կազմում են համաշխարհային քաղաքական մթնոլորտի հիմնական բաղադրիչներից մեկը: Իսկ դա նշանակում է, որ անկախ վերաբերմունքից` միևնույն է, անհրաժեշտ է առնվազն հաշվի առնել և հաշվի նստել այդ հանգամանքների հետ:

Եվ ահա ԼՂՀ նախագահի ընտրությունը այդ ամենն անելու հիանալի շանս է, որի շնորհիվ հնարավոր է վերականգնել Լեռնային Ղարաբաղի քաղաքակրթական վարկանիշն աշխարհում և հասնել այն բանին, որ հաջորդ տարի արդեն Ղարաբաղը, ի տարբերություն Ադրբեջանի, հիշատակվի որպես ազատ պետություն: Դրա համար կարևոր է, որ ԼՂՀ նախագահը ընտրվի ազատ միջավայրում, ազատ մրցակցության պայմաններում: Բայց նաև պայմանով, որ այդ ազատությունը լինի ոչ թե նախընտրական կամ ընտրական, այլ ավելի շատ հետընտրական ազատություն, և Ղարաբաղում, որտեղ վերջին տարիներին վերացել էր ընդդիմություն հասկացությունը ազգային միասնականության կեղծ կարգախոսների և քարոզչական մանիպուլյացիաների միջոցով, իրապես ձևավորվի քաղաքական ազատ մրցակցության համակարգ, վերականգնվի բաց հասարակության մոդելը: Դա հնարավորություն կտա երկրում բացել հասարակական ամբողջ պոտենցիալը, որը Ղարաբաղում առկա է ոչ միայն զինվորական, հերոսական, այլ նաև մտավոր տեսանկյունից:

Իսկ ներկայումս պայքարը Ադրբեջանի հետ ու ընդհանրապես` տարածաշրջանային մրցակցությունը մտավոր մակարդակում է, հասարակությունների ստեղծագործական պոտենցիալի մակարդակում: Եվ այդ իմաստով 100-ից ավելի ազատամարտիկների քայլն իսկապես կարևոր նախաձեռնություն է, իսկապես անկողմնակալ և չափազանց էական շեշտադրումներով, ինչը վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական սեկտորում կան մարդիկ, ովքեր հստակ գիտակցում են ներկայումս մրցակցության բովանդակության խնդիրը և նաև հասկանում են, որ այդ առումով Ղարաբաղը վտանգավոր հետընթացի շեմին է, ու «մեռյալ կետից» առաջ պոկվելու շանս կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում