Քյոլնում հուլիսի 8-ին բազմազանության շքերթի է դուրս եկել շուրջ 600 հազար մարդ: Այս մասին հաղորդում է WDR-ն` հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Սեռական փոքրամասնության ներկայացուցիչները պահանջում են միասեռականներին տրամադրել այնպիսի իրավունքներ, ինչպիսիք ունեն հետերոսեքսուալ զույգերը:
Այս փառատոնի կարգախոսն էր` «Այո, ես ուզում եմ» արտահայտությունը:
Ակցիայի վերջում Հյուսիսային Ռեյնի աշխատանքի, ինտեգրման ու սոցիալական զարգացման նախարար Գունտրամ Շնայդերը միացել է գեյ-շքերթի մասնակիցներին ` կոչ անելով վերջ դնել խտրականությանը:
Նրա խոսքով` իշխանությունները չպետք է հանդուրժեն սնահավատությունները գեյերի ու լեսբուհիների նկատմամբ:
Նա ընդգծել է, որ դաշնային հողերի կառավարությունը աջակցում է միասեռական ու տարբեր սեռերի ամուսնական զույգերին իրավահավասար իրավունքներ տրամադրելու հարցում:
Հունիսի վերջին Բունդեսթագում տեղի էր ունեցել միասեռական ամուսնությունների գրանցման թույլտվության քվեարկությունը:
Իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միությունն ու Ազատ դեմոկրատական կուսակցությունը դեմ էին քվեարկել նորամուծությանը, իսկ ընդդիմությունը` ի դեմս սոցիալ-դեմոկրատ «Կանաչների» ու «Ձախերի», հավանության էին արժանացրել օրինագիծը: Արդյունքում` քվեարկության դրված նախաձեռնությունը մեծամասնության կողմից մերժվել էր:








































