Եվրոպական իշխանությունները մտադիր են ստեղծել հատուկ մարմին, որի նպատակը պետք է լինի վերահսկողական գործառույթներ իրականացնել ԵՄ ֆինանսական խոշորագույն հաստատությունների նկատմամբ:
Ինչպես հայտնում է «Վեստի էկոնոմիկա»-ն, խոսքը Եվրոպայի ավելի քան 25 առաջատար բանկային կորպորացիաների մասին է:
Ինչպես սպասվում է, այս նախագիծը կդառնա եվրոգոտու ֆինանսների նախարարների այսօրվա քննարկման գլխավոր թեմաներից մեկը: Նրանք պետք է կամ աջակցեն, կամ փոխեն այս հարցում գոյություն ունեցող մի շարք առանցքային դրույթներ:
Առաջին հերթին վերահսկողական գործառույթներ իրականացնող գերատեսչությունը պետք է հետևի ռիսկի աստիճանին ու պարտքային պարտավորությունների ծավալին` ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ոլորտում, որոնք պահվում են շրջանի բանկային հսկաների հաշվեկշռում: Ընդ որում` այդ կազմակերպությունը պետք է հաշվետու լինի միայն Եվրոպական կենտրոնական բանկին:
Եթե այսօր Եվրախումբը պայմանավորվածություն ձեռք բերի այս գերատեսչության ստեղծման շուրջ, ապա դա առաջին քայլը կլինի Եվրոպայի բանկային միության ստեղծման հարցում:









































