Lulz Security հաքերային խմբավորումը համացանցում հրապարակել է ամերիկյան NASA տիեզերական գործակալության աշխատակիցների տվյալները: Այս մասին Twitter միկրոբլոգների ցանցի իրենց էջում հայտարարել է LulzSec-ի «դաշնակից» Anonymous խմբավորումը: Սա հանդիսանում է 2011-ի հունիսին մեկնարկած Anti Security նախագծի մի մասը, որի նպատակն է տարբեր հաստատությունների տվյալները հասանելի դարձնելը:
Հրապարակված տվյալները ներառում են գործակալության 40 աշխատակիցների անունները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները և նրանց աշխատավայրի մասին տվյալներ:
LulzSec-ը, որը միավորվել է Anonymous-ի հետ, նախկինում իր վրա է վերցրել է ամերիկյան իշխանամետ Mantech International ընկերության և ՆԱՆՕ-ի նամակագրության գաղտնազերծումը, ինչպես նաև ամերկյան Սենատի, ԿՀՎ-ի, Sony, Nintendo և այլ ռեսուրսների կոտրումը:







































