Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ընդդեմ պապարացիի հայց է ներկայացրել դատարան՝ բողոքելով իրեն հետապնդելու համար: Լուսանկարիչը հետապնդել էր երգչին Լոս-Անջելեսի ավտոմայրուղիներից մեկի վրա և ագրեսիվ մեքենավարմամբ վտանգի տակ դրել մյուս ավտոմեքենաներում գտնվող մարդկանց կյանքը: Այս մասին հաղորդում է tmz.com-ը:
Պապարացիից խուսափելու համար արագությունը գերազանցելու պատճառով Լոս-Անջելեսի ոստիկանությունը օրեր առաջ տուգանել էր R-n-B կատարողին:
Ինչպես միջադեպից հետո տեղեկացել էր տեղի ոստիկանության ներկայացուցիչը, Բիբերին հետապնդել են 5-6 մեքենաներ: Երգիչը ավտոմայրուղով շարժվել է 160 կմ/ժամ արագությամբ:
Նշենք, որ Ջասթին Բիբերը ներկայումս 3 ալբոմ ունի: Դրանք վաճառվել են 15 միլիոն ընդհանուր քանակով:
AskMen.com ինտերնետ-հրատարակության տվյալներով՝ Բիբերը զբաղեցնում է հասարակությանը զզվեցրած մեդիապերսոնաների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Նրան մոռանալու ցանկություն է հայտնել հարցվածների 47 տոկոսը:







































