ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար «Հարսնաքարում» տեղի ունեցած հայտնի ողբերգության մեջ կա երեք հարթություն. առաջին` մարդկային, որն իր մեջ ներառում է ցավն ու վիշտը: Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երկրորդ հարթությունը քաղաքացիականն է. սա առիթ է` հասկանալու, թե ինչ է պետք անել նման դեպքերը ապագայում բացառելու համար:
Երրորդ հարթությունն իրավականն է: Այս հարցում գոյություն չունի քաղաքական հարթություն. դեպքի քաղաքականացման փորձերը բարոյազրկում են այս խնդրով զայրացած մարդկանց ցասումը»,- նկատեց Արմեն Աշոտյանը:






































