Մի քանի շաբաթ առաջ Իռլանդիայի բնակչուհին Boards.ie ֆորումում պնդել էր, որ իր նոր գնած Samsung Galaxy S III սմարթֆոնը ինքնաայրվել է, երբ ինքը նստած է եղել մեքենայի մեջ:
Neowin.net-ը հաղորդում է, որ, ի պատասխան բողոքի, ընկերությունը խոստացել էր պարզել, թե ինչումն է խնդիրը: Պարզելու համար սմարթֆոնի ինքնաայրման հստակ պատճառը, ընկերությունը դիմել էր բրիտանական FIUK ընկերությանը, որպեսզի վերջինս կատարի անհրաժեշտ ուսումնասիրությունները:
Ընկերությունը ուսումնասիրել էր հալված Galaxy S III-ն ու վերջնական զեկույցում հայտնել, որ սմարթֆոնն իրականում ենթարկվել է արտաքին էներգիայի աղբյուրի ազդեցությանը և չի սկսել հալվել հեռախոսի գերտաքացման պատճառով:






































