Շներն այլևս պարզապես մարդկանց լավագույն ընկերները չեն: Նոր հետազոտության համաձայն՝ շները կարող են նաև օգտակար լինել երեխաների առողջության համար` պաշտպանելով շնչառական խնդիրներից և վարակներից:
Reuters-ը գրում է, թե հետազոտողները բացահայտել են, որ նորածինները, ովքեր ապրում են տներում, որտեղ շներ կամ կատուներ կան, քիչ հավանական է, որ ունենան ականջի վարակներ, հազ կամ շնչառական խնդիրներ: Էիջա Բերգրովն ասում է, թե սրա մի հավանական բացատրությունն այն է, որ այն կեղտը, որը տուն է բերվում կենդանիների միջոցով, օգտակար է երեխաների իմունային համակարգի համար:
Հետազոտողները ուսումնասիրել են 397 նորածինների, ովքեր ծնվել էին Ֆինլանդիայի Kuopio հիվանդանոցում:










































