Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած՝ Իրանի արևմուտքում մեկնարկում են ցամաքային զորավարժություններ: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Պուրդաստանը:
Վերջինիս խոսքերով՝ այս զորավարժությունները կլինեն այս տարվա թվով չորրորդ զորավարժությունները՝ ընդգծելով, որ մինչև տարեվերջ կանցկացվի ևս 4 զորավարժություն: Պուրդաստանը հավելել է, որ զորավարժությունները տևելու են մեկ շաբաթ:
Իրանի հյուսիս-արևմուտքում այսօր մեկնարկող զորավարժություններն իրենցում ներառում են 50,000 կիլոմետր քառակուսի տարածք: Զորավարժությունների ժամանակ անցկացվելու են հակաօդային պաշտպանության տակտիկական մանևրներ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ՝ հուլիսի 2-4-ը, Իսլամական հեղափոխության պահակազորն էր անցկացրել զորավարժություններ, որոնց ընթացքում փորձարկել էր հեռահար գործողության բալիստիկ հրթիռներ:











































