Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը նվաճել է իր 7-րդ տիտղոսը «Ուիմբլդոն»-ում և 17-րդը` «Մեծ սաղավարտ»-ում:
«Ուիմբլդոն»-ում տարած հաղթանակների քանակով Ֆեդերերը հավասարվել է բրիտանացի Ուիլյամ Ռենշոուին, ով հաղթել է 19-րդ դարի 80-ական թվականներին, ինչպես նաև ամերիկացի Փիթ Սամփրասին, ով հաջողություններ է գրանցել 20-րդ դարի վերջում:








































