Երեկ, ուշ գիշերին, Եգիպտոսի զինվորականությունը հավաքվել է արտակարգ նիստի` քննարկելու համար նորընտիր նախագահ Մուհամադ Մուրսիի որոշումը, համաձայն որի` վերսկսվել է խորհրդարանի աշխատանքը, որը զինվորական խորհրդի կողմից հունիսին ցրվել էր։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մենք տեղեկացրել էինք, որ Մուրսին նման հրաման է արձակել կիրակի օրը։ Դրանով նա չեղյալ էր համարել զինվորական իշխանության կայացրած որոշումը։ Համաձայն Մուրսիի հրամանագրի՝ խորհրդարանը կգործի 60 օր, որի ընթացքում կմշակի երկրի նոր Սահմանադրությունը, որով էլ կանցկացվեն խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն փորձագետների խոսքով` Սահմանադրության մշակման աշխատանքները դեռևս չեն սկսվել, և դրա վերջնական քննարկման համար անհրաժեշտ է առնվազն 6 ամիս։











































