Saturday, 20 06 2026
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում

Վահե Ավետյանի մասին …. և ոչ միայն. Blog

Լիբանանահայ բանաստեղծ, հրապարակախոս Սագո Արեանը իր «Զիլ Խօսք» blog-ում գրել է.

Վահէ Աւետեանի հոգեւոր տարածքը տխրութեամբ է որ կը մտնես: Իրապէս որ հոն տխուր է ամէն ինչ: Զոհի արիւնը դեռ գետինն է: Անխիղճ ու անմարդկային դահիճ: Յանուն ի՞նչի պիտի մտածես: Ո՞վ է թշնամին այս պատմութեան մէջ: Հայոց բանակի երիտասարդ բժիշկ- սպան սպան, պարզ հարցումով մը դիմեր է իր դիմացը կանգնողին: Հարցումը վերածուէր է բանակռիւի, յետոյ Վահէն յայտնուէր է Հիւանդանոցի իր անկողնին վրայ: Վիրաւորի անկողինը կը դառնայ մահուան սնար:

Վէրքը կը պայթի: Վահէ Աւետեանի անունը ալիք- ալիք կը փոխանցուի աշխարհի չորս ծագերով: Համացանցի բոլոր պատուհանիկները իրենց արեւոտ բեղկերը կը բանան Վահէին պայծառ ու ժպտերես լուսանկարը պարզելու:

Բողոքը կաթիլ- կաթիլ անձրեւի հեղեղ կը դառնայ մինչեւ որ «Հարսնաքար» կոչուած համալիրի հովանաւորողը կը հրաժարի Ազգային Ժողովին անդամ ըլլալու հանգամանքէն:

Առաջին անգամն է թերեւս, որ հայրենի ժողովուրդը մէկ ձայնով, բողոքի մէկ կեցուածքով, միահամուռ եւ պինդ ապտակ մը կիջեցնէ Հայաստանը իր բոլոր արժէքներէն պարպել փորձող եւ մարդկային նուազագոյն արժէքներէ զուրկ ապրող իշխանամոլ եւ բուրգին էն վերը ապրող մարդոց փաղանգին:

Պատմութիւնը հոս չաւարտիր, մինչեւ այս յօդուածը գրուելու պահը, տարբեր անուններով խումբեր, համացանցային խումբերու մէջ աշխուժութիւն ցուցաբերող անուններ կը շարունակեն իրենց բողոքի ձայնը պահել՝ վառ ու կրակոտ:

Մօտիկ ապագան ոչ ոք կրնայ կանխատեսել, սակայն մէկ բան յստակ է որ Վահէ Աւետեանի հանդէպ գործուած անմարդկային ու տմարդի արարքէն յետոյ, Հայաստանը նոյնը չէ ինչ որ էր անկէ առաջ: Այս մէկ յստակօրէն կ’երեւի:

Մտահոգիչ է սակայն երբ Վահէ Աւետեանի արիւնը, անոր սուրբ վէրքը կը դառնայ քաղաքականութեան մեծ լաւային մէջ նետուելիք յարգի քար: Լաւայ մը ուր կեփուի ամէն ինչ: Վահէ Աւետեանի արիւնը սուրբ է, անոր ոգին, անոր զոհաբերութեան արժանիքը եւ էութիւնը պէտք է դառնան մնայուն աւետարանի գլուխնեը: Հայաստան աշխարհը, յետ այսու իր էութիւնը նորոգելու համար պիտի չմտածէ նոր Վահէ Աւետեաններ ստեղծելու մասին :

Տակաւին պարզ չէ, սփիւռքի մէջ ապրող, սփիւռքի մէջ իր արինը եւ կէնը պաշտպանող հայ մարդուն համար անհասկնալի կը մնան այսօրինակ մահախօսական տխուր պատմութիւնները:

Ի՞նչ է փնտռուածը այս բոլորին մէջ. Կամ հայ մարդը այսօր, այդքան է շփացած, այդքան է այլասերուած որ կը միտի իր նման, նոյն արիւնով եւ ողնածուծով շաղախուած միւս հայ մարդուն ներկայութիւնը խանգարելու, հարուածելու կամ նոյնիսկ սպաննելու ….

Ո՞ւրկէ կուգայ այս շփացածութիւնը: Անկախ Հայաստանը հպարտութեան կրծքանշան դարձուցած իւրաքանչիւր մարդ պիտի որ զարմանայ այս եղածներուն ի տես:

Սպաննութիւն բանակին մէջ, սպանութիւնն հիւանդանոցներէ ներս, սպաննութիւն ամէնուրէք :

Այս ո՞ր Հայաստանն է:
Այս ո՞ր խոստացուած Հայաստանն է:

Այն Երկիր Հայաստանը որուն սեւ եւ անհիւրընկալ պատերուն տակ, Չարենցն ու իր ժամանակի մեծերը լուսցուցած են կրակէ գիշերներ, որպէսզի ապրի այդ երկիրը, որուն համար նահատակուիլը փառաց պսակ է:

Ինչքան սանտիմանթալ դարձայ նորէն:

Սարոյեանի պատկերացուցած Հայաստանի մասին մտածելն աւելի հեշտ է ու արդիւնաւէտ:

Այն ՄԵԾ Հայաստանը որուն մէջ, կան ոճիռ, արիւն, զոհ ու դահիճ, դանակ, կրակ եւ անկումներ:

Այսպէս պիտի տանիլ Հայաստանը այսօր:

Այսպէս պիտի ընդունիլ Հայաստանը այսօր:

Այլապէս գիրքերու եւ կապոյտ հէքիաթներու մէջ երեւցող Հայաստանի ժամանակը վաղուց անցեր է:

Ցանկալի է սակայն, երանելի կը դառնայ ամէն ինչ երբ Հայ մարդը գիտակցի որ այս ունեցածը, վերջին Հայաստանն է, այդպէս մտածէ, այդպէս արարէ, այդպէս ապրի:

Ասիկա քարոզով չըլլար:

Օրէնքի երկիր կերտելով միայն:

Գերմանէն, Ֆրանքէն,Շուէտացիէն օրէնքի երկիր կառուցելու փորձով կ’ըլլայ:

Օրէնքը մեզմէ վեր է:

Սփիւռքի ափերուն ապրող եւ Հայաստանի պատկերով սնած ու կտոր մը հող երազող հայերուն համար ալ կարեւոր է Օրէնքի Հայաստան տեսնելը:

Այլապէս բոլոր տօնակատարութիւնները, բոլոր յարգանքի եւ յոբելեանի երեկոները ու միջոցառումները որ կը փորձեն մեր աչքերուն պատկերել՝ արդի, ուժեղ եւ արդար Հայաստան մը. կը դառնան սուտլիկ ու բութ-յիմար երգեր:

Սփիւռքի բոլոր հայերուն «Արի Տուն» բացականչող բոլոր յանկերգները կը դառնան աւելորդ ու անտեղի երբ այսօրուան Հայաստանի քաղաքական մարմինները չփորձեն մտածել օրէնքի, արդարութեան եւ լոյսի երկիր ՝Հայաստան մը կառուցելու մասին:

Օրինապահ երկիր ստեղծելը աւելի դժուարին պիտի չըլլայ քան մութ ու ցուրտի տարիներէն դուրս եկող եւ Ղարաբաղի պատերազմը յաղթանակող Հայաստան ունենալը:

Այլապէս մեր երազները, գաճաճ ծառերու պէս պիտի այրին գեղեցիկ բայց հիւանդոտ պարտէզին մէջ:

Մեր ուզածը փոքր մետաղադրամ մըն է:

Մեր պահանջածը աղքատի լուման է միայն:

Վերջապէս գեղեցիկ ու կարեւոր է նկատել, որ այսօրուան Սփիւռքը նոյնը չէ ինչ որ էր ասկէ հինգ կամ վեց տարիներ առաջ:

Սփիւռքի զանազան գաղութներէն, հայրենի իշխանութիւններուն ուղղուած բողոքի եւ դատապարտումի նամակները այդ ցոյց կուտան:

Սփիւռքը այլեւս, փափուկ բարձերու վրայ չի դներ իր գլուխը:

Հոս կը կազմուի, ինքնեկ, անկեղծ եւ տագնապող ձայն մը որ կը փորձէ բացատրել ողջ Հայաստանին ըսելով որ Վահէ Աւետեանի արիւնը սուրբ է, անոր յիշատակն արդար է եւ այսօրինակ ոճիրները մերժելի են ու այպանելի միանգամայն:

Սփիւռքը մէկ ձայնով կը բողոքէ այսօր:

«Մենք դէմ ենք ոճիրին, դէմ ենք օրինախախտներուն եւ հովանաւորեալներուն:

Դէմ ենք նաեւ Վահէ Աւետեանի արիւնը քաղաքականութեան կեղտոտ նժարին վրայ թափելու: »

Եթէ կը հաւատանք Վահէ Աւետեանի դատին, անոր արեան, անոր մաքրութեան ու վեհութեան:

Այլապէս ուրիշ խօսք….

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում