Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում այսօր հնարավոր են բախումներ, քանի որ «Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսն» ակցիա է անցկացնելու Կրեմլի մերձակայքում:
Բանն այն է, որ դեկտեմբերի 11-ին այս հրապարակում տեղի էին ունեցել բախումներ, որի հետևանքով տուժել էին բազմաթիվ կովկասցիներ: Երկու ամիս անց կովկասցիները պատրաստվում են այդ իրադարձությունը նշել Մանեժնայա հրապարակում, որտեղ, ի դեպ, ակցիա են անցկացնում նաև նացիոնալիստները:
Մանեժնայա հրապարակի հարակից տարածքներում այժմ նկատվում է ոստիկանական զգալի ներկայություն, որպեսզի հնարավոր բախումների ժամանակ կարողանան օպերատիվ միջամտել: