«Լիկուդ» կուսակցությունը, որը ղեկավարում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, սատարել է զորակոչման մասին նոր օրենքը: Համաձայն այդ փաստաթղթի` արաբները և ուլտրաուղղափառ հրեաները չեն ազատվի զինվորական ծառայությունից, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ փետրվարին Իսրայելի արդարադատության գերագույն դատարանը չի երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, որն արաբներին և ուղղափառներին ազատում է զորակոչից:
Օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը տարաձայնություններ է առաջացրել կառավարությունում: Օրենքի հակառակորդները, որոնք բնակչության մի մասին ազատում են բանակում ծառայելուց, բազմահազարանոց մի քանի բողոքի ցույց են անցկացրել: Դրանցից մեկը տեղի է ունեցել այս հանգստյան օրերին:











































