ԱՄՆ կառավարությունը ցավակցում է Կրասնոդարի շրջանում հեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին և պատրաստ է ՌԴ և Կուբանի իշխանություններին օգնություն ցուցաբերել աղետի հետևանքները վերացնելու համար, նշվում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքում:
«ԱՄՆ կառավարությունը սգում է Կրասնոդարի շրջանում մարդկային զոհերի համար: Մենք խորապես ցավակցում ենք զոհերի ընտանիքներին: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի և Կրասնոդարի շրջանի իշխանությանը օգնություն ցուցաբերել, եթե նման օգնության անհրաժեշտություն լինի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ջրհեղեղը հուլիսի 7-ի գիշերը հեղեղել է երեք քաղաքների (Գելենջիկ, Կրիմսկ, Նովորոսիյսկ) ավելի քան 5 հազար բնակելի տներ և Կրասնոդարի շրջանի մի շարք գյուղեր: Շրջանի ուժային կառույցների աղբյուրների տվյալներով` 155 մարդ է զոհվել: Պաշտոնապես դեռ հաղորդվում է 150 զոհի մասին:
320 մարդ (այդ թվում` 48 երեխա) դիմել է բժշկական օգնության, 104-ը հոսպիտալացվել է: ԱԻԾ-ը հաղորդում է 12 հազար 71 տուժածի մասին:
Խաթարվել են էներգիայի, գազի և ջրի մատակարարման համակարգերը, մեքենաների և գնացքների երթևեկությունը:
Ըստ պաշտոնական վարկածի` ջրհեղեղի պատճառը տեղատարափ անձրևներն են:








































