Կուբայի մայրաքաղաք Հավանայի հիվանդանոցներից մեկում գտնվող հիվանդի մոտ խոլերա է ախտորոշվել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 3 օր առաջ երկրի հարավարևելյան Մանսանիլո քաղաքում այդ հիվանդության համաճարակից 3 մարդ է մահացել:
Երկրում շուրջ 150 մարդ վարակված է այդ հիվանդությամբ:
Վարակի աղբյուրը դեռևս չի հաստատվել: Ենթադրվում է, որ մարդիկ վարակվել են ջրհորներից մեկի ջրից:





































