Լիբանանի ալ-Մահաթա գյուղում Սիրիայի զորքերի կողմից ականանետային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին:
Ինչպես տեղեկացրել է Reuters գործակալությունը, մահացածների թվում է գտնվում նաև 15-ամյա մի աղջիկ: Վիրավորվել են նաև 2-ից 4 տարեկան երկու երեխա:
Լիբանանյան հատուկ ծառայությունների փոխանցմամբ` գյուղը գնդակոծման է ենթարկվել այն բանից հետո, երբ դրա տարածքում թաքնվել են Սիրիական ազատ բանակի գրոհայիններ:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին լիբանանցիները գնդակոծել էին Սիրիայի սահմանապահ ուղեկալը`վիրավորելով երկու սահմանապահների: Նրանք Սիրիայի ուղղությամբ հրթիռ էին բաց թողել, որն ընկել էր ներգաղթային վերահսկողության կետի վրա:










































