Երկուշաբթի, հուլիսի 9-ին, բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն կդառնա աշխարհի առաջին ռակետ: Դա հայտնի է դարձել «Ուիմբլդոն»-ի եզրափակչում լեհ Ագնեշկա Ռադվանկայի` Սերենա Ուիլյամսի հետ հանդիպմանը պարտություն կրելուց հետո:
Հաղթանակի դեպքում Ռադվանսկան պետք է զբաղեցներ WTA վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Այժմ նա կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը՝ առաջին տեղը զիջելով Ազարենկոյին:







































