Barclays ֆինանսական խումբը մոտ է Անգլիական Պրեմիեր Լիգայի հետ կնքած հովանավորչական պայմանգրի ժամկետի երկարաձգմանը: Բանակցություններն ընթացել են մի քանի ամիս շարունակ, և Marketing Magazine-ի տեղեկացմամբ` գործարքը գրեթե իրականացված է:
Նոր համաձայնագիրը կկնքվի ավելի շահավետ պայմաններով: Այսպես` ընկերությունը 1 տարվա ընթացքում ԱՊԼ-ին կվճարի 35 մլն ֆունտ, նախկին 30-ի փոխարեն:
Barclays-ը Անգլիայի առաջնությունը հովանավորում է 2004 թվականից: Հավելենք, որ ընկերությունը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում հայտնի ֆինանսական և բանկային խումբ է, որն աշխատում է 50-ից ավելի երկրներում և սպասարկում է մոտ 49 մլն հաճախորդի:







































