Իրանի ռազմանավերը կանխել են Կարմիր ծովում Սինգապուրից շարժվող առևտրանավի վրա սոմալեցի ծովահենների հարձակումը:
Ինչպես հաղորդում է իրանկան IRNA լրատվական գործակալությունը, Ադենի ծոցում՝ Բաբ էլ-Մանդել նեղուցի մոտ, շուրջ 12 ծովահենային մոտորանավակ շրջապատել են նավը՝ այն գրավելու նպատակով:
Սակայն ծովահենների գործողություններին միջամտել են իրանական նավերը, և դաժան փոխհրաձգությունից հետո սոմալեցիները ստիպված են եղել նահանջել:









































