Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է «Ուիմբլդոն»-ի եզրափակչում Ագնեշկա Ռադվանսակայի նկատմամբ տարած հաղթանակը:
«Չեմ կարողանում նկարագրել իմ հույզերը: Սա անհավանական է: Ես շատ դժվար շրջան եմ անցկացրել: Բազմաթիվ ծանր վնասվածքներ ունեի և չէի էլ կարող մտածել, որ կրկին հաղթանակ կտանեմ այստեղ: Շնորհակալ եմ աջակցության համար:
Ագնեշկան այսօր հիանալի խաղ ցուցադրեց: Նա արժանի է ծափահարությունների»,- հայտարարել է Սերենան:






































