Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 99-ի: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 87 զոհերի մասին:
Պաշտոնական տվյալներով՝ ջրհեղեղի պատճառները եղել են հորդառատ անձրևները, սակայն տեղի բնակիչները բլոգներում և սոցցանցերում գրում են, որ Կրիմսկի իշխանությունները որոշում են ընդունել բաց թողնել տեղի ջրամբարի ջուրը՝ վախենալով, որ անձրևներից այն կարող է չափից շատ լցվել:









































