Wednesday, 10 06 2026
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի

Պաշտոնական. ՀՀ վարչապետն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյին:
Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում` ընդգծելով, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացմանը:

«Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մեր ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված եղբայրական բարեկամական հարաբերություններն ամրապնդվեն և զարգանան: Մենք դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն ենք համարում: Օգտվելով Ձեր այցի առիթից՝ ցանկանում ենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ուղղությունների և ձևերի առումով, որպեսզի վստահ լինենք, որ կա միջոցառումների կոնկրետ ծրագիր, որը կարող ենք համատեղ իրագործել»,- ասել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին։ Արձանագրելով առևտրատնտեսական գործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը` երկուստեք կարևորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և, մասնավորապես, գործարար համաժողովի անցկացումը:

Կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության խորացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են տրանսպորտի, առևտրի, սննդարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Հումանիտար և մշակութային կապերի սերտացման համատեքստում ընդգծվել է Ուկրաինայում Հայաստանի և Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացման կարևորությունը:

Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով կարևորվել է ՀՀ նախագահի 2011 թ. ընթացքում նախատեսվելիք այցն Ուկրաինա: Հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովին արված՝ Երևան այցելելու հրավերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում