Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 78-ի:
Ինչպես հաղորդում է Euronews-ը, Գելենջիկում մեկ օրում տեղացել է 5 ամսվա նորմայի չափով անձրև, ջրի մակարդակն այստեղ հասել է 7 մետրի՝ հեղեղելով մի քանի հազար տուն: Տուժել է ավելի քան 13 հազար մարդ:
Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն. հաղորդվում է, որ անձրևները կշարունակվեն մինչև երկուշաբթի: