Ինչպես տեղեկացնում է 1news.az լրատվականը, Բաքվում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն և Իգոր Պոպովը հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլն ու հեռանկարները:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:







































