Wednesday, 10 06 2026
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր չէ սահմանափակել ձևական քայլերով, իմիտացիայով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն է:

-Կգնահատե՞ք ԵԽ նախագահի այցի ժամանակ արված կարևոր հայտարարությունները, մասնավորապես այն, որ ԵԽ նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշել է 25 տոկոսով ավելացնել իր տարեկան ֆինանսական աջակցությունը Հայաստանին, և 2012 թվականի համար Հայաստանը Եվրամիությունից կստանա 15 միլիոն եվրոյի աջակցություն։

– Մեջբերված թվերի մեջ ես որևէ լուրջ միտում չեմ տեսնում: Նրանք կարող են վկայել երկու բանի մասին: Առաջինը` ԵՄ-ի հետ բանակցային գործընթացում ՀՀ կառավարության ակտիվացման մասին, և ավելի հետևողական աշխատանքի ԵՄ տարբեր ծրագրերում և գործիքներում ներգրավված լինելու ուղղությամբ: Եվ երկրորդը՝ Բրյուսելի կողմից Հայաստանի հետագա, ավելի վճռական քայլերը խրախուսելու մասին: Սակայն այդ թվերը բոլորովին չեն արտացոլում ԵՄ-ից Հայաստանի իրական ակնկալիքները, ինչպես նաև որոշակի պայմաններում ԵՄ-ի կողմից մեր երկրին աջակցելու պոտենցիալ պատրաստակամությունը:

-ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը ասել էր, որ հետաձգվել է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացված դոնորների համաժողովը։ Սակայն ԵԽ նախագահը ուրախությամբ հայտարարեց, որ Եվրոպական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքներ կսկսի դոնորների համաժողով կազմակերպելու ուղղությամբ։ Չե՞ն հակասում երկու հայտարարությունները:

– Ես այդ երկու հայտարարությունների միջև հակասություններ չեմ տեսնում: Շտեֆան Ֆյուլեն ԱԼԳ երկրների հետ բանակցությունների անմիջական մասնակից է, և այն, ինչի մասին ինքը խոսում է, վերաբերում է ոչ հեռավոր և ոչ անորոշ պլաններին: Ակնհայտ է, որ դոնորների համաժողովի կազմակերպումը կախված է նրանից, թե ինչպիսի հետևություններ կանեն ՀՀ իշխանությունները անցած խորհրդարանական ընտրություններից: Իսկ Հերման վան Ռոմպոյը, լինելով Եվրամիության ամենաբարձրաստիճան քաղաքական պաշտոնյա, բնական է` Հայաստանի մասին խոսելու համար շատ առիթներ չի ունենում, և իր ասածները վերաբերում են ԵՄ ռազմավարական նպատակներին: Եվ այդ ծրագրերում մեր երկիրն այսօր ցանկանում են տեսնել որպես Արևելյան գործընկերության «success story»: Այդ ցանկությունը իրականություն դարձնելու համար պատրաստ են որոշակի ջանքեր գործադրել՝ մասնավորապես նախապատրաստական աշխատանքներ կատարել դոնորների համաժողովի համար: Միևնույն ժամանակ այդ նախապատրաստական աշխատանքները կպսակվեն կոնկրետ արդյունքով միայն Հայաստանում իրական բարեփոխումների նկատմամբ հստակ կամք դրսևորվելու դեպքում:

-Մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԺ-ում ԵՄ խորհրդի նախագահի ելույթն անցել է գրեթե կիսադատարկ դահլիճում, և ներկա գտնվողներն էլ, կարծեմ, հարցեր չեն հղել, մինչդեռ յուրաքանչյուր ֆրակցիա ուներ մեկ հարցի իրավունք։ Ինչո՞վ կպայմանավորեք այս հանգամանքը։

– Բոլորովին զարմացած չեմ: Մի կողմից մենք հերթական անգամ ստացանք Ազգային Ժողով, որն ունի իսկական քաղաքական աշխատանքի, ազգային խնդիրների լուծումներին պատրաստ շատ քիչ անդամներ: Համապատասխանաբար, դժվար էր պատկերացնել, որ Եվրոպական խորհրդի նախագահի կարճատև այցը ԱԺ մեծամասնությունը կկարողանար ընկալել իր ամբողջ կարևորությամբ: Մյուս կողմից մեր պատգամավորներից շատերը, անկախ կուսակցական պատկանելությունից, իրենց մտածելակերպով, արժեքային համակարգով, ինչպես նաև կողմնորոշումներով հեռու են եվրոպամետ լինելուց: Ինչո՞ւ պետք է իրենց համար կարևոր կամ հաճելի գործերը թողած գային հանդիպման, այն էլ հարցեր տային: Դրան հակառակ` մենք ականատես եղանք՝ ինչպիսի հետաքրքրություն դրսևորեցին այցի և ընդհանրապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների հանդեպ հասարակական կազմակերպությունները` մասնակցելով հուլիսի 4-ի «Հայաստանը Եվրոպայում» համաժողովին:

-Այսօրվա պայմաններով դեպի ո՞ւր են գնում ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որքանո՞վ են թափանցիկ ու անկեղծ հնչած բոլոր հայտարարությունները։

-Այս պահին դժվար է միանշանակ պատասխան տալ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե մեր իշխանությունների, քաղաքական վերնախավի համար ի՞նչն է գերակշռող լինելու՝ նեղ, այժմեական շահերը, թե՞ երկրի զարգացման հեռանկարները: Եվրամիության հետ համագործության խորացումը պահանջելու է քրտնաջան աշխատանք և նույնիսկ զոհաբերություններ, որոնց պտուղները մենք կկարողանանք ճաշակել միգուցե 5 տարի անց: Ունե՞նք արդյոք այդքան վճռականություն, գիտակցո՞ւմ ենք, որ այլ ճանապարհ, բազմաթիվ ազգային խնդիրների այլ լուծումներ չունենք: Կան նաև օբյեկտիվ հանգամանքներ՝ կպահպանի՞ արդյոք Եվրամիությունը արևելյան հարևաններին ինտեգրելու եռանդն ու կամքը: Ինչքանո՞վ նախանձախնդիր կգտնվի այսօրվա Ռուսաստանը եվրաինտեգրման այլընտրանքը, Եվրասիական միության նախագիծը առաջ տանելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է թափանցիկությանը և անկեղծությանը, ապա անկախ նրանից` ինչ է ասվում պաշտոնական հանդիպումներում կամ ինչքանով են բաց բանակցությունները, հարաբերությունների զարգացման օրակարգը պարզ է բոլոր քիչ թե շատ հետաքրքրվողների համար, և ամեն ինչ ի վերջո որոշելու է գործելակերպը, պայմանավորվածությունների պրակտիկ իրականացումը: Սա այն գործընթացը չէ, որտեղ հնարավոր է սահմանափակվել բարի ցանկություններով, ձևական քայլերով, իմիտացիայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում