Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` ակումբը և Բուխարեստի «Դինամո»-ն պայմանավորվել են ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ: Խաղը տեղի կունենա օգոստոսի 11-ին` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
Ավելի վաղ «Բարսելոնա»-ն եվրագավաթների շրջանակներում Ռումինիայում խաղացել է 1971 և 1977 թվականներին` Բուխարեստի «Ստյաուա» ակումբի հետ:










































