«Ես սիրում եմ կանաչ, մաքուր Երևան» բնապահպանական շարժումը հուլիսի 8-ին, ժամը 13:00-16:00 նախաձեռնում է ակցիա՝ «Գնումների ենք գնում էկո-տոպրակներով»:
Ակցիան իրականացվելու է Հյուսիսային պողոտայում (Հյուսիսային պողոտա-Տերյան խաչմերուկ):
Մի խումբ երիտասարդներ համախմբվել են նույն գաղափարի շուրջ` մաքուր տեսնել քաղաքը: Ակցիայի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը և սերմանել քաղաքը չաղտոտելու մշակույթ մարդկանց գիտակցության մեջ:
Ակցիայի ընթացքում անցորդներին բաժանվելու են էկո-տոպրակներ, որպեսզի գնումների գնան էկո-տոպրակներով:
Քաղաքում տարածվելու է նաև էկո-հաղորդագրություններ, որոնք ազդանշան են քաղաքի մաքրության մասին մտածելու:
Լիլիթ Արզոյան, Ծրագրի համակարգող