Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ ԵԱՀԿ բանաձևի նախագիծը ևս մեկ անգամ հաստատում է 55 երկրների խորհրդարանների դիրքորոշումը, ըստ որի՝ Ռուսաստանը ճանաչվում է ագրեսոր, որը պետք է դադարեցնի վրացական տարածքների օկուպացիան:
Բաքրաձեի խոսքերով՝ փաստաթղթղում խոսք է գնում օկուպացված տարածքների ու Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին: Բաքրաձեն հավելել է, որ դրանում ընդգծվել է փախստականների վերադարձն իրենց հայրենի տները:











































