Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Քաղաքական կոռուպցիան

Եվրամիության իրականացրած հարցման համաձայն` Վրաստանի քաղաքացիների 99 տոկոսը այդ երկրում չի բախվել կաշառքով հարց լուծելու անհրաժեշտությանը, իսկ 77 տոկոսը բարձր է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարը Վրաստանում:
Հարցումը պարզել է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից Վրաստանն առաջատար է Եվրոպայում: Եթե փորձենք այս մասով հարցում կամ ուսումնասիրություն կատարել Հայաստանում, ապա կարծում ենք` քչերն են կասկածում, որ կստացվի ուղղակի խայտառակ պատկեր:

Կոռուպցիայի դեմ Հայաստանում իշխանությունը պայքարում է միայն խոսքով, այն դեպքում, երբ հենց անմիջական հարևան Վրաստանում շատ կարճ ժամանակահատվածում այնպիսի գործ արվեց, որ այդ երկիրը որոշ ցուցանիշներով նույնիսկ եվրոպական երկրներն է շրջանցել: Ինչու ենք բերում Վրաստանի օրինակը: Որովհետև այն անմիջապես մեր հարևանն է, որովհետև Վրաստանն էլ հետխորհրդային երկիր է, որովհետև Վրաստանի հասարակությունն առավել զարգացած, առավել իրավագիտակից, առավել առաջադեմ չէր, քան Հայաստանի հասարակությունը, որովհետև Վրաստանը պակաս թաղված չէր հնադարյա կոռուպցիայի մեջ, ինչքան Հայաստանը:

Պարզապես առաջադեմ էր Վրաստանի ղեկավարությունը, և Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր եղավ իր առաջադիմությամբ կարճ ժամանակում էական փոփոխություններ կատարել երկրում: Մի քանի տարի, և Վրաստանը լիովին կերպարանափոխվել է և այսօր էլ շարունակում է փոխվել հսկայական քայլերով: Եվ երբ այս ամենի հետ համեմատում ենք Հայաստանը, ուղղակի տխուր պատկեր է ստացվում, որովհետև Հայաստանը ետ է մնում ահռելիորեն: Ունենալով առաջադիմության ամենամեծ պոտենցիալը` Հայաստանը այդ տեսանկյունից ետ է մնում Վրաստանից, իսկ տնտեսական առումով էլ ետ է մնում Ադրբեջանից: Եվ այստեղ ետ մնալն ընդամենը մեղմ արտահայտություն է, որովհետև եթե այդ երկրները առաջ են գնում, ապա մենք ոչ միայն տեղում ենք մնում կամ դանդաղ ենք գնում առաջ, այլ նույնիսկ թավագլոր ետ ենք գնում: Ահա սա է նաև ամենամեծ խնդիրը, որ ակնհայտ է դառնում անմիջական հարևան Վրաստանի հետ համեմատվելիս:

Մինչդեռ մարդկային պոտենցիալի առումով Հայաստանի Հանրապետությունը 1980-ականների վերջի համազգային շարժման, ինչպես նաև հետագայում անհավասար պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ ապացուցել է, որ Հարավային Կովկասում անվիճելի առաջատար է: Պարզապես այդ ամենը կարող է բացվել միայն կոռուպցիայի և կաշառակերության բացակայության պարագայում: Մինչդեռ այդ երևույթները Հայաստանում խորացել ու ինստիտուցիոնալ են դարձել` սերտաճելով նաև օլիգարխիայի ինստիտուտի հետ և դառնալով պարզապես քաղցկեղային ուռուցք Հայաստանի պետական օրգանիզմում:

Դրանք պետք է արմատախիլ արվեն, սակայն Հայաստանում չկա դրան պատրաստ համարձակ և պատասխանատու քաղաքական ուժ` այն պարզ պատճառով, որ Հայաստանում կոռուպցիայի, կաշառակերության և կաշառատվության գործընթացում լայնորեն ներգրավված է նաև քաղաքական դաշտը, ինչը գրեթե զրոյացնում է իրավիճակի այն փոփոխությունների հավանականությունը, որ մենք տեսնում ենք Վրաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում