Լոս Անջելեսի ոստիկանությունը երեկ տուգանել է կանադացի հայտնի երգիչ 18-ամյա Ջասթին Բիբերին իրեն հետապնդող պապարացիների հետապնդումից ազատվելու ժամանակ մեքենայի արագությունը գերազանցելու համար։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նա բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ քաղաքային ոստիկանության նախկին սպա Դենիս Զայնը նկատել է մի մեքենա, որը մեծ արագությամբ վտանգավոր մանյովրներ է արել։ Բիբերը ոստիկանությունում բացատրել է, որ ստիպված է եղել այդպես անել, քանի որ նրան հետապնդում էին պապարացիները։ Նախկին ոստիկանը հաստատել է, որ երգչի մեքենան հետապնդում էին 5-6 այլ մեքենաներ։
Այդուհանդերձ, ոստիկանությունում նրան տուգանել են. տուգանքի չափը չի նշվում։








































